«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը հայտնել է «Էվերթոնի» կիսապաշտպան Մարուան Ֆելայնիի ձեռքբերման մասին:
Բելգիացու տրանսֆերը «մանկունյանցիների» համար արժեցել է 27.5 մլն ֆունտ: Լուրերի համաձայն, երկուշաբթի օրը Մարուանն «Էվերթոնից» պահանջել էր արագացնել բանակցությունների գործընթացը: Դևիդ Մոյեսն ողջ ամռան ընթացքում փնտրում էր թիմի միջին գիծն ուժեղացնելու տարբերակներ և վերջապես հաջողվեց գնել Ֆելայնիին:
-Ես արդեն երկար տարիներ է, ինչ ճանաչում եմ Դևիդ Մոյեսին և հարգում աշխատելու իր ոճը: Ուրախ եմ, որ հնարավորություն ընձեռնվեց կրկին աշխատել նրա հետ: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Էվերթոնի» բոլոր երկրպագուներին՝ այնտեղ անցկացրած հիանալի պահերի համար:
«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ լինելը յուրաքանչյուր ֆուտբոլիստի երազանքն է, և ես հուոսվ եմ, որ կկարողանամ օգնել ակումբին նոր տիտղոսներ նվաճել,- ասել է Ֆելայնին: