«Մանչեսթեր Յունայթեդը» որոշել է ակումբի կանոնադրությունը խախտելու համար դրամական տուգանքով պատժել Էշլի Յանգին, Թոմ Քլևերլիին և Դենի Ուելբեքին:
Չեմպիոնների Լիգայում «Բավարիայից» 3:1 հաշվով կրած պարտությունից հետո «կարմիր սատանաներն» իրենց գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսից երեք օր հանգիստ էին ստացել:
Սակայն Մյունխենից վերադառնալուց արդեն մի քանի ժամ հետո Յանգին, Քլևերլիին և Ուելբեքին նկատել էին Մանչեսթերի կենտրոնական փողեցներից մեկում աղջիկների հետ զվարճանալիս, ինչն արգելված է ակումբի կանոնադրությամբ: Այժմ երեք ֆուտբոլիստներն էլ իրենց այդ արարքի համար կվճարեն գումարով: The Guardian