Նեմանյա Վիդիչն ամենայն հավանականությամբ չորեքշաբթի գիշերը կմասնակցի «Կլուժի» հետ կայանալիք խաղին: Ենթադրվում է, որ 31-ամյա սերբ պաշտպանը դաշտ կվերադառնա` որպես ավագ, որն էլ նրան հնարավորություն կտա կիրակի օրը մասնակցել մանչեսթերյան դերբիին: Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, Վիդիչն այսօր առավոտյան մարզվել է Քարինգտոնում:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպանին սեպտեմբեր ամսին ծունկը վիրահատել են: Նա խաղացել է ընդամենը 15 խաղ անցած մրցաշրջանի սկզբից սկսած: