Պրեմիեր Լիգայի 31-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Էթիհադ» մարզադաշտում, ուր «Սիթին» ընդունել էր սկզբունքային մրցակից «Մանչեսթեր Յունայթեդին»։
Հանդիպումն ընթացավ գրեթե հավասար պայքարում, որտեղ նվազագույն հաշվով հաղթանակ տարան «կարմիր սատանաները»։ «Յունայթեդի» հաղթական գոլը 16-րդ րոպեին խփեց 18-ամյա Մարկուս Ռեշֆորդը՝ դառնալով մանչեսթրյան դերբիի պատմության ընթացքում գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը։
Այս հաղթանակից հետո Լուի վան Գալի թիմը՝ վաստակած 50 միավորով կպահպանի 6-րդ հորիզոնականը։
Գոլեր․ Ռեշֆորդ՝ 16ր։