Պրեմիեր Լիգայի 15-րդ տուրում գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալել էր 11-րդ հորիզոնականում գտնվող «Էվերթոնին»:
«Քաղաքայինները» նվազագույն հաշվով հաղթանակի հասան մերսիսայդցիների նկատմամբ և առաջատար «Չելսիից» միավորերի տարբերությունը հասցրին 3-ի: Հանդիպման միակ գոլը 24-րդ րոպեին 11 մետրանոցից խփեց Յայա Տուրեն:
Գոլ. Տուրե՝ 24ր (11մ):