Պրեմիեր Լիգայի 29-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Սիթի օֆ Մանչեսթեր» մարզադաշտում, ուր առաջատար «Սիթին» հյուրընկալել էր գործող չեմպիոն «Չելսիին»։
Խաղն անցավ «քաղաքայինների» զգալի առավելությամբ, որոնք բոլոր ցուցանիշներով գերազանցին մրցակցին։ Հանդիպման միակ և դաշտի տերերի համար հաղթական գոլը 46-րդ րոպեին խփեց Բերնարդո Սիլվան։
Այս հաղթանակից հետո Պեպ Գվարդիոլայի թիմը վաստակած միավորների քանակը հասցրեց 78-ի։
Գոլ․ Բ․ Սիլվա՝ 46ր։