Պրեմիեր Լիգայի 6-րդ տուրում առաջատար «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալել էր Լոնդոնից ժամանած «Վեստ Հեմ Յունայթեդին»։
«Էթիհադում» կայացավ բավական դիտարժան և անզիջում պայքար։ Հաճելիորեն զարմացրեց «Վեստ Հեմը», որը կարողացավ ոչ միայն արժանի պայքար մղել «քաղաքայինների» դեմ, այլ նաև հաղթել 1-2 հաշվով։ Դաշտի տերերն արդեն 31-րդ րոպեին հաղթում էին 0-2 հաշվով։ 6-րդ րոպեին հաշիվը բացեց Վիկտոր Մոզեսը, իսկ հյուրերի երկրորդ գնդակը խփեց Դիաֆրա Սախոն։ Մանուել Պելեգրինիի սաներին հաջողվեց միայն կրճատել հաշվի տարբերությունը։ 45-րդ րոպեին Անգլիա վերադառնալուց հետո իր առաջին գոլը խփեց Քևին Դե Բրյույնեն։
Այս անակնկալ հաղթանակից հետո «ՎԵստ Հեմը»՝ վաստակած 12 միավորով բարձրացավ 2-րդ հորիզոնական։
Գոլեր․ Մոզես՝ 6ր, Սախո՝ 31ր, Դե Բրյույնե՝ 45ր։