Պրեմիեր Լիգայի 24-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» ընդունել էր Ուելսը ներկայացնող «Սուոնսի Սիթիին»։
Խաղն անցավ գրեթե հավասար պայքարում, որտեղ «քաղաքայինները» դժվարին հաղթանակ տարան «կարապների» նկատմամբ։ Հանդիպման հաշիվը 11-րդ րոպեին բացեց դաշտի տերերի նորեկ Գաբրիել Ժեսուսը, որը հանդիպման վերջին րոպեին խփեց նաև հաղթական գոլը։ «Սուոնսիից» էլ 81֊րդ րոպեին աչքի ընկավ Գիլֆի Սիգուրդսոնը։
Այս հաղթանակից հետո Պեպ Գվարդիոլայի թիմը՝ վաստակած 49 միավորով բարձրացավ 3-րդ հորիզոնական։
Գոլեր․ Ժեզուս՝ 11ր, 90+2ր, Սիգուրդսոն՝ 81։