Պրեմիեր Լիգայի 16-րդ տուրի կենտրոնական հանդիպումը տեղի ունեցավ «Սիթի օֆ Մանչեսթեր» մարզադաշտում: Գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ ընդունեց ընթացիկ առաջնության առաջատար «Մանչեսթեր Յունայթեդին»: Խաղը ընթացավ բավական լարված տեմպով: Առաջին խաղակեսի սկիզբը աչքի ընկավ «Սիթիի» որոշակի խաղային առավելությամբ, սակայն այդ ամենին վերջ դրեց Ուեյն Ռունին: 16-րդ րոպեին Էշլի Յանգի փոխանցումից հետո Ռունին գնդակը ուղարկեց Հարտի պաշտպանած դարպասը: Գոլից հետո «Յունայթեդը» աստիճանաբար մեծացրեց առավելությունը: 5 րոպե հետո Մանչինին ստիպված էր փոխարինել «քաղաքայինների» ավագ Վենսան Կոմպանիին: 29-րդ րոպեին Ռունին արդեն դուբլ ձրակերպեց:
Երկրորդ խաղակեսի սկզբում վնասվածքի պատճառով դաշտը լքեց Ջոնի Էվանսը: 59-րդ րոպեին «Յունայթեդը» խփեց 3-րդ գոլը, սակայն Էշլի Յանգը, ըստ Ատկինսոնի, խաղից դուրս էր: 1 րոպե անց գործեց ֆուտբոլում չգրված օրենքը. «չես խփում դու՝ խփում են քեզ»: 60-րդ րոպեին հաշվի տարբերությունը կրճատեց Յայա Տուրեն՝ 1:2: Գոլից ոգևորված «քաղաքայինները» սկսեցին ավելի վտանգավոր գրոհեր կամզակերպել: Ինչն էլ իր արդյունքը տվեց 86-րդ րոպեին: Հաշիվը հավասարեցրեց ավագի թևկապը կրող Պաբլո Սաբալետան՝ 2:2: Սակայն խաղավարտին փայլուն հարվածով Հարտի դարպասը գրավեց «Յունայթեդի» խմբարկու Ռոբին Վան Պերսին՝ 2:3:
Անչափ դրամատիկ խաղում «Յունայթեդը» տարավ շատ կարևոր հաղթանակ և շարունակեց մնալ առաջին հորիզոնականում:
Գոլեր. Ռունի՝ 16ր, 29ր, Յ. Տուրե՝ 60ր, Սաբալետա՝ 86ր, Վան Պերսի՝ 90+2ր