Պրեմիեր Լիգայի 32-րդ տուրում «Մանչեսթեր Սիթիի» մրցակիցը 17-րդ հորիզոնականում գտնվող «Հալլ Սիթին» էր։
«Քաղաքայիններն» առանց որևէ դժվարության հաղթանակ տարան սեփական հարկի տակ։ Հանդիպման հաշիվը բացվեց Ահմեդ Էլմուհամադիի ինքնագոլով, որին հաջորդեցին Սերխիո Ագուերոյի և Ֆաբիան Դելֆի գոլերը։ Խաղավարտից 5 րոպե առաջ էլ «վագրերի» հեղինակության գնդակը խփեց Անդրեա Ռանոկիան։
Այս հաղթանակից հետո Պեպ Գվարդիոլայի թիմը՝ վաստակած 61 միավորով կշարունակի պահպանել 4-րդ հորիզոնականը։
Գոլեր․ Էլմուհամադի՝ 31ր (ինքն․), Ագուերո՝ 48ր, Դելֆ՝ 64ր, Ռանոկիա՝ 85ր։