Պրեմիեր Լիգայի 24-րդ տուրում առաջատար «Մանչեսթեր Սիթին» ընդունել էր 15-րդ հորիզոնականում գտնվող «Նյուքասլ Յունայթեդին»։
«Քաղաքայինները» 3-1 հաշվով հաղթանակ տարան «կաչաղակների» նկատմամբ։ «Սիթիին» իր հեթ-տրիկով հաղթանակ ապահովեց Սերխիո Ագուերոն։ «Նյուքասլի» միակ գնդակն էլ 67-րդ րոպեին խփեց անգլիացի կիսապաշտպան Յակոբ Մրֆին։
Այս հաղթանակից հետո Պեպ Գվարդիոլայի թիմն իր միավորի քանակը հասցրեց 65-ի։
Գոլեր․ Ագուերո՝ 34ր, 63ր (11մ), 83ր, Մրֆի՝ 67ր։