Պրեմիեր Լիգայի 5-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալել էր 15-րդ հորիզոնականում գտնվող «Բորնմուտին»։
«Քաղաքայիններն» առանց որևէ դժվարության հաղթանակ տարան մրցակցի նկատմամբ՝ 4 անպատասխան գնդակ ուղարկելով նրա դարպասը։ Գոլերի հեղինակ դարձան Քևին դե Բրյույնեն, Կելեչի Իհեանաչոն, Ռահիմ Ստերլինգը և Իլկայ Գյունդողանը։
Այս հաղթանակից հետո «Սիթին»՝ վաստակած 15 միավորով կշարունակի միանձնյա գլխավոր աղյուսակը։
Գոլեր․ Դե Բրույնե՝ 15ր, Իհեանաչո՝ 25ր, Ստերլինգ՝ 48, Գյունդողան՝ 66ր։