Պրեմիեր Լիգայի 19-րդ տուրում առաջատար «Մանչեսթեր Սիթիի» մրցակիցը վտանգավոր գոտում գտնվող «Բորնմուտն» էր։
«Քաղաքայինները» ջախջախիչ հաղթանակ տարան հյուրերի նկատմամբ։ Դուբլի հեղինակ դարձավ Սերխիո Ագուերոն, մեկական գոլ էլ խփեցին Ռահիմ Ստերլինգը և Դանիլոն։
Այս հաղթանակից հետո Պեպ Գվարդիոլայի թիմը վաստակած միավորների քանակը հասցրեց 55-ի։
Գոլեր․ Ագուերո՝ 27ր, 79ր, Ստերլինգ՝ 53ր, Դանիլո՝ 85ր։