Պրեմիեր Լիգայի 33-րդ տուրի մեկնարկը տրվեց «Էթիհադ» մարզադաշտում, ուր «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալել էր «Սաութհեմպտոնին»:
Չեմպիոնական մրցավազքի գլխավոր ֆավորիտներից համարվող «Սիթին» սեփական հարկի տակ 4-1 հաշվով հաղթեց Մաուրիսիո Պոչետինոյի սաներին: Խաղի հիմնակա իրադարձությունները ծավալվեցին առաջին խաղակեսում: Նախ 3-րդ րոպեին 11 մետրանոցից «քաղաքայիններին» առաջ մղեց Յայա Տուրեն: Ապա 37-րդ րոպեին, կրկին 11 մետրանոցից հաշվի հավասարությունը վերականգնեց Ռիկի Լամբերտը: Սակայն «Սիթին» ընդմիջմանը գնաց երկու գնդակի առավելությամբ: Առաջին խաղակեսի վերջին րոպեներին մեկական անգամ մրցակցի դարպասը գրավեցին Սամիր Նասրին և Էդին Ջեկոն:
Երկրորդ խաղակեսում մեկ անգամ էլ աչքի ընկավ Ստեֆան Յովետիչը:
Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Սիթին»՝ վաստակած 70 միավորով բարձրացավ երկրորդ հորիզոնական:
Գոլեր. Տուրե՝ 3ր (11մ), Լամբերտ՝ 37ր (11մ), Ջեկո՝ 45ր, Նասրի՝ 45ր, Յովետիչ՝ 81ր: