Պրեմիեր Լիգայի 22-րդ տուրի «Մանչեսթեր Սիթի» – «Քարդիֆ Սիթի» հանդիպումն ավարտվեց «քաղաքայինների» հաղթանակով` 4:2:
«Քարդիֆ Սիթիի» դեմ խաղից հետո «Մանչեսթեր Սիթին» Պրեմիեր Լիգայի պատմության մեջ դարձավ առաջին ակումբը, որին հաջողվել է այդքան կարճ ժամանակահատվածում 100 գոլի սահմանը հատել:
Հանդիպման հաշիվը 14-րդ րոպեին բացեց Էդին Ջեկոն: 29-րդ րոպեին «Քարդիֆի» կիսապաշտպան Քրեյգ Նունը հավասարեցրեց հաշիվը, որից հետո «քաղաքայինները» կարողացան երեք գնդակ ուղարկել ուելսցիների դարպասը, որին ի պատասխան «Քարդիֆին» միայն հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը:
Չնայած «Մանչեսթեր Սիթին» տարավ իր հերթական հաղթանակը, սակայն մրցաշարային աղյուսակում շարունակում է 1 միավորով զիջել «Արսենալին»:
Գոլեր. Էդին Ջեկո` 14ր, Քրեյգ Նուն` 29ր, Խեսուս Նավաս` 33ր, Յայա Տուրե` 76ր, Սերխիո Ագուերո` 79ր, Ֆրեյզեր Քեմպբել` 90ր: