Հաջորդ տարվա սկզբին, «Մանչեսթեր Սիթի» դիտարկման կժամանի Ճապոնիացի վունդերկինդ Հիդեկի Իշիգեն, ով այժմ հանդես է գալիս իր հայրենիքի «Շիմիձու-Էս-Պալս» ակումբում:
Իր փայլուն խաղով «Շիմիձու-Էս-Պալս»-ում, 18-ամյա կիսապաշտպանը գրավել է եվրոպական մի շարք ակումբների ուշադրությունը: Հիդեկին արդեն ստացել է թույլտվություն գնալ Պրեմիեր լիգաի չեմպիոնների մոտ փորձաշրջան անցնելու:
«Եթե ուզում ես մեծացնել բարձր մակարդակի խաղացողեր, ապա պետք է նրանց տալ հնարավորություն փորձել իրենց համաշխարհային մակարդակում: Ինչ կարող է լինել ավելի լավ, քան ունենալ հնարավորություն պարապել Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթի»-ի առաջին թիմի հետ` Մանչինիի ղեկավարությամբ», – ասել է «Շիմիձու-Էս-Պալս»-ի մարզիչ Աֆշին Գոտբին:
Ավելացնենք, որ Իշիգեն ճանաչվել է Ասիայում 2011թ լավագույն երիտասարդ խաղացող: