Պրեմիեր Լիգայի 24-րդ տուրի կենտրոնական հանդիպումը տեղի կունենա Մանչեսթեր քաղաքի «Էթիֆադ» մարզադաշատում, ուր միմյանց կհանդիպեն ընթացիկ մրցաշրջանի երկու առաջատարները՝ «Մանչեսթեր Սիթին» և «Չելսին»:
Թիմերն այժմ գտնվում են մրցաշարային աղյուսակի 2-րդ և 3-րդ հորիզոնականներում: Հաղթանակը «Սիթիին» դուրս կբերի առաջին հորիզոնական, իսկ «Չելսիին» հնարավորություն կտա հավասարվել «Սիթիին» և առաջատար «Արսենալի» նկատմամբ միավորների տարբերությունը կրճատել 2-ի:
«Մանչեսթեր Սիթին» Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում տանը 11 խաղ է անցկացրել և հաղթել է բոլոր խաղերում՝ խփելով 42 գնդակ: Խաղից առաջ «ազնվականների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտնել է, որ կփորձեն ընդհատել «քաղաքայինների» անպարտելիության շարքը:
Անգլիական այս երկու գրանդներն ընդհանուր առմամբ հանդիպել են 146 անգամ և առավելությունը «կապույտների» կողմն է, ովքեր հաղթել են միմյանց միջև անցկացված խաղերից 60-ում: 37 խաղում գրանցվել է ոչ ոքի և միայն 49 խաղում են ուժեղ գտնվել մանչեսթերցիները:
Խաղը տեղի կունենա այսօր, Երևանի ժամանակով 23:55-ին
Մեր կանխատեսումը՝ 3:2: