Մանչեսթերի քաղաքային իշխանությունը «Մանչեսթեր Սիթիին» «Էթիհադ» մարզադաշտը վերակառուցելու և նստատեղերը 62000-ի հասցնելու թույլտվություն է տվել:
«Քաղաքայիններն» իրենց մարզադաշտի նստատեղերն ավելացնելու մտադրության մասին հայտնել էին դեռ ամռանը: «Սիթիի» ղեկավարները նոյեմբերին շինարարական ծրագրերը ներկայացրել էին քաղաքային իշխանություններին և այժմ ստացել են շինարարական աշխատանքները սկսելու թույլտվություն:
Այս պահին «Էթիհադը» կարող է ընդունել 47,670 ֆուտբոլասեր: Ակումբը ցանկանում նստատեղերն ավելացնել ևս 14,500-ով:
Վերակառուցման արդյունքնում «քաղաքայինները» կունենան Անգլիայի մեծությամբ երկրորդ ակումբային մարզդաշտը՝ զիջելով միայն իրենց հարևան «Մանչեսթեր Յունայթեդին» (75,811 նստատեղ):
Ինչպես հաղորդում է BBC-ն, «Էթիհադի» վերակառուցումը կավարտվի 2015/16 մրցաշրջանի մեկնարկին:
Պրեմիեր Լիգայի ակումբների մարզադաշտերը.