«Մանչեսթեր Սիթին» կպայքարի «Արսենալի» հետ, «Վեստ Հեմի» կիսապաշտպան Դեկլան Ռայսի համար:
«Արսենալը» մինչ այժմ երկու առաջարկ է ներկայացրել «Վեստ Հեմին»։ Որոնցից վերջինում նրանք պատրաստ էին վճարել 75 միլիոն ֆունտ ստեռլինգ, իսկ հավելյալ 15 միլիոն ֆունտ «զինագործները» կտրամադրեյին բոնուսների միջցով: Սակայն այդ երկու առաջարկներն էլ ի վերջո մերժվեցին։
Ինչպես հաղորդում է Sky Sports-ը, այս հինգշաբթի «Վեստ Հեմը» կստանա երկու նոր առաջարկ՝ Ռայսի վերաբերյալ, որոնցից մեկը կանի «Սիթին»:
Ռայսից բացի, «Սիթին» ցանկանում է ձեռք բերել նաև «Չելսիի» կիսապաշտպան Մատեո Կովաչիչին, ում շնորհիվ «քաղաքայինները» կփորձեն լրացնել Իլկայ Գյունդողանի բացը: