«Մանչեսթեր Սիթին» հայտարարել է կրիպտոարժեքների փոխանակմամբ զբաղվող OKX-ի հետ հովանավորչական պայմանագիր կնքելու մասին։
Անցած մրցաշրջանում «Սիթին» ահռելի հաջողությունների է հասել՝ նվաճելով տրեբլ։ Բայց հաջողությունը ուղեկցեց «քաղաքայիններին» և ֆուտբոլային դաշտից դուրս։
«Սիթին» հույս ունի մինչև 2022/23 մրցաշրջանի ավարտը վաստակել ավելի քան 700 միլիոն ֆունտ ստերլինգ, սակայն Էթիհադ ներկայացնող ակումբը չի պատրաստվում կանգ առնել այդքանի վրա:
«Սիթին» այժմ գտել է ևս մեկ առատաձեռն հովանավոր՝ OKX-ի տեսքով, որի զինանշանը նոր սեզոնից կհայտնվի «Սիթիի» տղամարդկանց և կանանց մարզաշապիկների վրա:
Կրիպտոարժույթների և սպասարկող գործիքների համաշխարհային բորսայի հետ պայմանագիրը նախատեսված է երեք տարով և Daily Mail-ի կողմից գնահատվում է 18 միլիոն ֆունտ մեկ մրցաշրջանի համար:
Հավելենք, որ նախկինում OKX-ը եղել է «Սիթիի» մարզահագուստի հովանավորը և դրա համար վճարել է 15 միլիոն ֆունտ յուրաքանչյուր մրցաշրջանում։ Շուտով «քաղաքայինները» այս դերի համար նոր գործընկեր պետք է գտնեն։