«Մանչեսթեր Սիթին» հայտարարել է իր պաշտպան Նաթան Ակեի հետ մինչև 2027 թվականի ամառ նոր պայմանագիր կնքելու մասին։
Անցած ամառ գրեթե հեռանալով «Սիթիից»՝ Ակեն անցկացրեց իր կարիերայի լավագույն մրցաշրջանը, որի ընթացքում նա մասնակցեց 41 հանդիպման՝ խփելով 3 գոլ և օգնելով «քաղաքացիներին» ապահովել տրեբլը:
28 ամյա հոլանդացին, ով ներկայացնում է «Սիթին» 2020 թվականին «Բորնմուտից» 40 միլիոն ֆունտ ստերլինգով տեղափոխվելուց հետո, հնարավորություն է ստացել իր լավ ելույթով երկու մրցաշրջանով երկարացնել իր գրանցումը մանչեսթերյան ակումբի կազմում։
«Սա աշխարհի լավագույն ակումբն է, ես դրանում կասկած չունեմ: Ամեն օր ես հպարտանում եմ, որ «Մանչեսթեր Սիթիի» խաղացող եմ»:
«Սա ակումբ է, որն ամեն կերպ ձգտում է կատարելության, և դա այն դարձնում է կատարյալ միջավայր զարգանալու համար: Ես իմ կարիերայի մի կետում եմ, որտեղ ցանկանում եմ շարունակել զարգանալ, և ես հաստատ կարող եմ դա անել այստեղ»:
«Պեպը (Գվարդիոլան) աշխարհի լավագույն մարզիչն է: Նա հանճար է, ով ստիպեց ինձ այլ կերպ նայել խաղին, ուստի նրա հետ ավելի երկար աշխատելու հնարավորությունն իսկական արտոնություն է: Ես շատ շնորհակալ եմ նրան այն ամենի համար, ինչ նա արել է ինձ համար»,- ասել է Ակեն։