«Մանչեսթեր Սիթին» մտածում է նոր պայմանագիր առաջարկել հարձակվող Կարլոս Տևեսին:
Հաջորդ մրցաշրջանի ավարտին կլրանա Տևեսի գործող պայմանագիրը և «Սիթին» հնարավոր է նրան կորցնի: Այդ ժամանակ նա կդառնա 30 տարեկան և ազատ կլինի: Ակումբը ցանկանում է խուսափել դեպքերի նման զարգացումից և պատրաստվում է նոր պայմանագիր առաջարկել արգենտինացի ֆուտբոլիստին:
Ինչպես տեղեկացնում է The Guardian պարբերականը, «քաղաքայիններին» դժվար կլինի պահել թիմի նախկին ավագին: Կարլոսն արդեն հայտնել է, որ ցանկանում է կարիերան ավարտել հայրենիքում:
-Չգիտեմ, թե Կարլոսն ինչ է մտածում այդ մասին: Մենք ունենք 18 ամիս, և դեռ ժամանակ կա նրա հետ այս մասին զրուցելու համար:
Հիշում եմ` մի անգամ նա ասաց. «Պայմանագրիս լրանալուց հետո կվերադառնամ Արգենտինա»: Չգիտեմ, թե ինչ է նա մտածում այժմ: Բայց մենք ժամանակ ունենք դեռ,- հայտնել է գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին: