«Մանչեսթեր Սիթին» հանդես է եկել հայտարարությամբ, որ ցանկանում է «Սիթի օֆ Մանչեսթեր» մարզադաշտում կառուցել տրիբունա կանգնողների համար:
«Սիթին» Պրեմիեր Լիգայի երկրորդ ակումբն է, որ հետաքրքրություն է դրսևորել առանց նստատեղերի տրիբունայի հանդեպ: Նոր տրիբունայում տոմսերի արժեքը համեմատաբար ցածր կլինի, սակայն կօգնի ավելացնել ֆինանսական հնարավորությունները:
Այս առաջարկով «քաղաքայինները» դիմել են Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիային և սպասում են պատասխանին: Manchester Evening News.