«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին հնարավոր է տեղափոխվի «Զենիթ»: Մարսնագետի ներկայացուցիչները մտադիր են բանակցություններ վարել ռուսական ակումբի հետ: Այս մասին հայտնում է Советский спорт-ը:
Մեծ է հավանականությունը, որը ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո 48-ամյա մասնագետը կլքի «Մանչեսթեր Սիթին»: Հետևաբար Մանչինինի գործակալները հնարավոր է բանակցեն այն ակումբների հետ, որոնք հետաքրքրվում են մարզչի ծառայություններով:
Հիշեցնենք, որ 2012 թվականի ամռանը Մանչինին համաձայնվեց դառնալ Ռուսաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը: Խոսքը 6-ամյա պայմանագրի ու տարեկան 7.2 մլն եվրո աշխատավարձի մասին էր: Սակայն արդյունքում պայմանագիրը խզվեց, իսկ Մանչինին շարունակեց աշխատել «Մանչեսթեր Սիթիում»: