«Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստներ Յայա և Կոլո Տուրեները, ինչպես նաև Աբդուլ Ռազակը շուտով կհրավիրվեն Կոտ Դը Իվուարի հավաքական՝ մասնակցելու աֆրիկյան ազգերի գավաթի խաղարկությանը, որը տեղի կունենա հունվարի 19-ից փետրվարի 10-ը:
Մրցաշրջանի անչափ կարևոր այս հատվածում «Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին չի ցանկանում բաժանվել իր առանցքային խաղացողներից:
-Եթե մենք կորցնենք Յայային և Կոլոյին, ինչպես նաև Աբդուլին, ով չնայած շատ չի խաղացել, սակայն կարող էր օգնել հունվարին, ապա մենք լուրջ խնդիրներ կունենանք: Հուսով եմ ոչ բոլոր երեքը կհեռանան: Մենք արդեն կապնվել ենք Կոտ Դը Իվուարի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ և հուսով ենք կկարողանանք համաձայնության գալ, սակայն դա շատ բարդ կլինի,- ասել է Մանչինին: