Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Մարիո Բալոտելլին կարող է լքել ակումբը արդեն այս հունվարին: Աղբյուրի հաղորդմամբ մարզումների ժամանակ Մանչինիի և Բալոտելլիի միջև տեղի ունեցած ընդհարումից հետո իտալացի մարզիչը որոշել է ազատվել 22-ամյա հարձակվողից:
Սպասվում էր, որ Մանչինին ևս մեկ հնարավորություն կտա Մարիոյին, սակայն այժմ պարզ է դառնում, որ մարզիչը ցանկանում է հնարավորինս շուտ ազատվել իր հայրենակցից: