«Տոտտենհեմի» նախագահ Դանիել Լևին իր ակումբ է հրավիրել «Սաութհեմպտոնին» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյին:
Արգենտինացի մարզիչը հայտնել էր, որ մրցաշրջանի ավարտից հետո «Սաութհեմպտոնի» ղեկավարության հետ կքննարկի իր ապագայի հետ կապված հարցերը: Հավանականությունը մեծ է, որ ամռանը «Սենտ Մէրիից» կհեռանան ակումբի առաջատարներ Ադամ Լալանան և Լուկ Շոուն, ինչը կարող է ազդել ակումբը փոխելու՝ Պոչետինոյի որոշման վրա:
Ինչպես հաղորդում է Goal-ը, այս իրավիճակից ցանկանում է օգտվել «Տոտտենհեմը»: Լևին բարձր է գնահատում Պոչետինոյի տաղանդը, ով հաջողությամբ մարզում է «Սաութհեմպտոնը»: