Ամերիկացի գործարար Մաչիկ Կամինսկին բանակցություններ է վարում «Էվերթոնի» բաժնետոմսերը գնելու շուրջ։
Հիշեցնենք, որ հունիսին Մաչիկը, որպես «Մանչեսթեր Յունայթեդի» և «Չելսիի» նախկին գործադիր տնօրեն Պիտեր Քենյոնի կոնսորցիումի մաս, արդեն բանակցույթուններ է վարել «Էվերթոնի» ներկայիս սեփականատեր Ֆարհադ Մոշիրիի հետ:
Հետո գործարքը չկայացավ, և Մոշիրին էր, որ որոշում կայացրեց ավարտին հասցնել այս բանակցությունները, բայց Կամինսկին, ով իր հարստությունը վաստակեց անշարժ գույքով, շարունակում է պատրաստակամություն ներդնել մերսիսայդյան ակումբում:
Ինչպես հայտնում է The Guardian-ը, այս անգամ Կամինսկին զգալի առաջընթաց է գրանցել Մոշիրիի հետ բանակցություններում և պատրաստվում է գնել «Էվերթոնի» բաժնետոմսերը։ Այս գումարը կուղղվի «իրիսների» նոր մարզադաշտի շինարարության ավարտին։