Ֆրանսիական «Նանսիի» պաշտպան Մասադիո Հայդարան պաշտոնապես տեղափոխվեց «Նյուքասլ»: Այս մասին հաղորդում է «Նյուքասլի» պաշտոնական կայքը:
Ֆրանսիայի երիտասարդական հավաքականի 20-ամյա ձախ պաշտպանը «կաչաղակների» հետ 5.5 տարվա պայմանագիր է ստորագրել:
Ֆուտբոլիստը անգլիական ակումբում հանդես կգա 19 համարի մարզաշապիկով:
Տրանսֆերը «Նյուքասլի» համար արժեցել է 2.5 մլն եվրո: