«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Խուան Մատան կարծում է, որ հաջորդ մրցաշրջանում իրենք կպայքարեն Պրեմիեր Լիգայի չեմպիոնական տիտղոսի համար:
Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում Մատային «Չելսիից» գնելուց հետո էլ «Յունայթեդը» չլուծեց իր խնդիրները: «Կարմիր սատանաները» դուրս են մնացել երկրի գավաթային առաջնություններից, Չեմպիոնների Լիգայում ճանապարհը գործնականում զիջել են «Օլիմպիակոսին»` առաջին խաղում պարտվելով 2:0 հաշվով, իսկ Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանի ավարտից 10 տուր առաջ զբաղեցնում են ընդամենը 7-րդ հորիզոնականը:
Սակայն Մատան վստահ է, որ «Յունայթեդը» շարունակում է մնալ աշխարհի լավագույն ակումբներից մեկը և դա կապացուցի հաջորդ մրցաշրջանում:
-Կարծում եմ՝ «Յունայթեդը» միշտ կպայքարի ցանկացած հավանական տիտղոսի համար: Այս մրցաշրջանում մենք չենք կարողանա հաղթել Պրեմիեր Լիգան, սակայն հաջորդ և հետագա տարիների ընթացքում այս ակումբը պայքարելու է բոլոր տիտղոսների համար,- ասել է Մատան: The Sun