• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Մարկուսը կարող է բաց թողնել «Բորնմուտի» դեմ կայանալիք հանդիպումը

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռաշֆորդի մասնակցությունը «Բորնմուտի» դեմ խաղին կասկածի տակ է դրվել։

«Յունայթեդի»՝ «Չելսիի» նկատմամբ տարած հաղթանակի ժամանակ Ռաշֆորդը խաղադաշտ դուրս եկավ միայն վերջին րոպեներին: Մարկուսը դուրս մնաց մեկնարկային կազմից դեպի «Նյուքասլ» աղետալի ուղևորությունից հետո:

Նախկինում սպասվում էր, որ Ռաշֆորդը կրկին կհայտնվի «Բորնմուտի» դեմ խաղը պահեստայինների նստարանին՝ մնալով Ալեխանդրո Գառնաչոյի ստվերում, սակայն այժմ 26 ամյա անգլիացին ռիսկի է դիմում ընդհանրապես չմասնակցել Օլդ Թրաֆորդում կայանալիք հանդիպմանը։

Ինչպես հայտնում է The Athletic-ը, Ռաշֆորդը վատառողջ էր և չի կարողացել ուրբաթ օրը մարզվել ընդհանուր թիմի հետ։

Հավելենք, որ «Չելսիի» հետ վերոհիշյալ հանդիպումն առաջինն էր Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանում, երբ Ռաշֆորդը չէր ընդգրկվել «Յունայթեդի» մեկնարկային կազմում։ Անցկացրած 14 խաղում Մարկուսը խփել է 2 գոլ։

Հետաքրքիր փաստեր