Մարոկկոյի գլխավոր մարզիչ Վալիդ Ռեգրագին հորդորել է եզրային կիսապաշտպան Հակիմ Զիեշին հեռանալ «Չելսիից»:
29 ամյա Զիեշը առանցքային դեր է խաղացել՝ օգնելով Մարոկկոյի հավաքականին դուրս գալ Քաթարում անցկացվող աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ փուլ:
Ռեգրագին հույս ունի, որ 2022 թվականի աշխարհի առաջնությունում լավ ելույթը կօգնի Զիեշին գտնել նոր ակումբ, որտեղ ավելի լավ կգնահատեն իրեն։
«Անկասկած, այժմ Ամալլան և Ունախին ավելի լավ ակումբներ կգտնեն իրենց համար: Նույնը վերաբերում է Զիեշին, ով ցույց տվեց, թե ինչ կարող է անել: Նա արժանի է «Չելսիի» մեկնարկային կազմի խաղացող լինելուն»,- Ռեգրագիի խոսքերն է մեջբերում Evening Standard-ը: