«Էվերթոնի» կիսապաշտպան Մարուան Ֆելայնին կարծում է, որ անգլիացի մրցավարները չափազանց շատ են բծախնդիր իր խաղի նկատմամբ փարթամ մազերի պատճառով:
Բելգիացին «իրիսկաների» կազմում հանդես է գալիս 2008 թվականից: Նա բավականին նկատելի է մրցավարների համար, այդ իսկ պատճառով նրանք բաց չեն թողնում հնարավորությունը նրան քարտ ցույց տալու համար:
-Էվերթոնում անցկացրած իմ առաջին մրցաշրջանում ես 12 դեղին քարտ ստացա: Մրցաշրջանի ավարտին ակումբ եկավ մրցավարների ներկայացուցչությունը բացատրություն պահանջելու համար, թե ինչու եմ այդքան շատ քարտ ստանում:
Ի վերջո նրանք համաձայնվեցին ինձ հետ, որ որոշ դեպքերում քարտերը խիստ պատիժ էին: Ես ինքս ինձ հարցրի, թե ինչու ստացա այդ քարտերը:
Անկասկած, ինձ դժվար չէ չնկատելը: Ես բարձրահասակ եմ, իսկ իմ մազերն ակնհայտ երևում են: Գիտեմ, թե ինչպես պաշտպանների համար խնդիրներ ստեղծեմ,- հայտնել է Ֆելայնին: Sky Sports