«Էվերթոնի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը կարծում է, որ Լուիս Սուարեսի հեռանալուց հետո «Լիվերպուլը» կորցրել է խաղային այն արագությունը, որով «կարմիրներն» աչքի էին ընկնում նախորդ մրցաշրջանում:
Մարտինեսի կարծիքով, ում թիմն անցած շաբաթ ոչ ոքի խաղաց «Լիվերպուլի» հետ (1:1), իրենց համաքաղաքացիներն այժմ գրոհների ժամանակ ավելի դանդաղ են գործում:
-Հնարավոր է արդյո՞ք փոխարինել Սուարեսին: Ավելի հեշտ է ասել, քան դա անել: Հիմնական տարբերությունն այն է, որ «Լիվերպուլն» այն ժամանակ ավելի արագ էր գրոհների ժամանակ:
Այժմ Սուարեսն այնտեղ չէ, և չկա առաջվա արագությունը: Սա է տարբերությունը,- Մարտինեսի խոսքերն է մեջբերում Daily and Sunday Express-ը: