Պաշտպան Լիսանդրո Մարտինեսը համալրել է «Մանչեսթեր Յունայթեդի» վնսավածք ունեցող ֆուտբոլիստների տպավորիչ շարքերը:
Մարտինեսը՝ Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանում հայտնվեց «Յունայթեդի» բոլոր առաջին հինգ հանդիպումների մեկնարկային կազմում, ինչպես նաև մասնակցեց Չեմպիոնների լիգայի ամբողջ հանդիպմանը:
Այնուամենայնիվ, Լիսանդրոն դուրս մնաց «Յունայթեդի» հայտացուցակից շաբաթ օրը «Բերնլիի» դեմ խաղում՝ մեկնարկային կազմում տեղը զիջելով վետերան Ջոննի Էվանսին։ Դեռ խաղի մեկնարկից առաջ «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագը բացատրել է 25 ամյա արգենտինացու բացակայությունը։
«Մարտինսը վնասվածք է ստացել: Եվս մեկ կորուստ մեզ համար: Նա խնդիր ուներ գարնանը, բայց հիմա այն նորից ի հայտ եկավ: Մենք այլ ելք չունենք (բացի Էվանսին բաց թողնելուց)»- ասել է Տեն Հագը TNT Sports-ին:
Հավելենք, որ «Յունայթեդի» հիվանդանոցում են մնում նաև Մարտինեսի պաշտպանական գործընկերները՝ Հարի Մագուայրը, Լյուկ Շոուն, Աարոն Վան-Բիսական և Տիրել Մալասիան։