Արգենտինայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն «Մանչեսթեր Յունայթեդի» նորեկ Անխել Դի Մարիային համարում է աշխարհի հինգ ուժեղագույն ֆուտբոլիստներից մեկը:
Տրանսֆերային պատուհանի վերջին օրերին «Յունայթեդին» հաջողվեց 59,7 մլն ֆունտով ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» արգենտինացի վինգերին:
Երեկ 26-ամյա Դի Մարիան փայլուն խաղ անցկացրեց իր երկրի ազգային հավաքականում: Արգենտինացիները աշխարհի գործող չեմպիոն Գերմանիայի ազգային հավաքականին հաղթեցին 4:2 հաշվով, իսկ Անխելը երեք գոլային փոխանցում կատարեց իր խաղընկերներին և մեկ անգամ էլ ինքը գոլի հեղինակ դարձավ:
-Դի Մարիան ապացուցեց, թե ինչու է համարվում աշխարհի հինգ ուժեղագույն ֆուտբոլիստներից մեկը,- ասել է Մարտինոն: Goal