«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հաստատել է, որ կիսապաշտպան Ալեքսիս Մաքալիստերը կվերադառնա չորեքշաբթի օրը կայանալիք «Չելսիի» դեմ հանդիպմանը:
Մաքալիստերն անսպասելիորեն դուրս մնաց Անգլիայի գավաթի 4-րդ տուրի շրջանակներում «Նորվիչի» դեմ կայացած հանդիպման հայտացուցակից:
5-2 հաշվով հաղթանակից հետո Կլոպն ասաց, որ Մաքալիստերի հետ ոչինչ չի պատահել, և Ալեքսիսը կկարողանա խաղալ Էնֆիլդում երեք օրից:
«Ալեքսիսը այսօր հանգստացավ։ Նա մի փոքր անհարմարություններ ուներ, այնպես որ, հավանաբար, պատրաստ կլինի չորեքշաբթի օրվա հանդիպմանը:
Հաջորդ հանդիպումը շատ մոտ է: Դուք երեք անգամ քնում եք և արդեն խաղում եք «Չելսիի» դեմ այստեղ: Իհարկե, դա կլինի այլ մակարդակի հանդիպում: Եվ հետո կլինի ուղևորություն դեպի «Արսենալ»:
Այսպիսով, մեզ պետք են մեր բոլոր խաղացողները, և մեզ պետք է, որ նրանք իրենց լավագույն մարզավիճակում լինեն»,- ասել է Կլոպը ITV-ին տված հարցազրույցում: