«Բրայթոնի» կիսապաշտպան Ալեքսիս Մաքալիստերի պայմանագրում ներառված է ազատման կետ, ինչը հեշտացնում է խաղացողի հեռանալը ակումբից այս ամառվա ընթացքում։
Մաքալիստերը «Բրայթոնի» առանցքային խաղացողներից է, ով այս մրցաշրջանում ձգտում է ձեռք բերել եվրոպական մրցաշարերին մասնակցելու հնարավորություն, ինչպես նաև Արգենտինայի հավաքականի հետ հաղթել է Քաթարում կայացած աշխարհի առաջնությունում:
Մաքալիստերի հաջողությունն աննկատ չմնաց մյուս ակումբների կողմից: Ալեքսիսին հատկապես ցանկանում են ձեռք բերել «Լիվերպուլում», որը, ըստ լուրերի, արդեն կապի մեջ է 24 ամյա արգենտինացու ճամբարի հետ։
Չնայած այն հանգամանքին, որ Մաքալիստերը միայն հոկտեմբերին է նոր պայմանագիր կնքել «Բրայթոնի» հետ, այնուամենայնիվ Ալեքսիսը եկող ամառ Ամեքսից հեռանալու մեծ շանսեր ունի:
Ինչպես հայտնում է The Athletic-ը, Մաքալիստերի պայմանագրում գնման կետ կա, բայց դա տիպիկ կետ չէ, որը կարող է ակտիվացնել ցանկացած կողմնակի ակումբ՝ խաղացողի համաձայնությամբ:
Այս դեպքում Մաքալիստերի ձեռքբերման գործարքը ավելի է բարդանում՝ գործարքի կնքման համար նշանակություն ունի նաև «Բրայթոնի» խոսքը։