«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագը հասկացնել է տվել, որ անհամբեր սպասում է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերումներին:
Վերջին շաբաթներին հակասական լուրեր են շրջանառվում հունվարին «Յունայթեդի» պլանների մասին: Որոշ լրատվամիջոցներ կարծում են, որ «կարմիր սատանաները» չեն պատրաստվում նորեկներ ունենալ, հատկապես անցած ամառ այդքան գումար ծախսելուց հետո։
Այնուամենայնիվ, Եվրոպայի լիգայի «Ռեալ Սոսյեդադի» դեմ հաղթանակից հետո (0-1), որում Տեն Հագը ստիպված եղավ հարձակման ժամանակ օգտագործել պաշտպան Հարի Մագուայրին, Էրիկը հստակեցրեց իր ակնկալիքները ձմեռային պատուհանից։
«Մեզ տարբերակներ են պետք: Մենք վնասվածքների հետ կապված խնդիրներ ունենք: Անտոնին հասանելի չէ, Անտոնի Մարսիալը հասանելի չէ, Ջեյդոն Սանչոն հասանելի չէ: Հետևաբար, մեզ պակասում է թիմի խորությունը»,- ասել է Տեն Հագը BT Sport-ին տված հարցազրույցում: