«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան վախենում է մրցաշրջանի վերջնամասում իր թիմի ֆիզիկական վիճակի համար։
«Բավարիային» ընդհանուր 4:1 հաշվով հաղթելուց հետո «Սիթին» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ: Բացի այդ, «քաղաքացիները» շարունակում են հետապնդել «Արսենալին» Պրեմիեր լիգայում։
Բայց սա դեռ ամենը չէ, քանի որ «Սիթին» շարունակում է հանդես գալ նաև Անգլիայի գավաթում, իսկ Գվարդիոլան լրջորեն անհանգստացած է, թե արդյոք իր թիմը բավականաչափ ուժ կունենա շարունակել մրցաշրջանը:
«Մենք ուժասպառ ենք: Չգիտեմ, թե ինչպես կվերականգնվենք «Շեֆիլդ Յունայթեդի» դեմ խաղի համար (Անգլիայի գավաթի կիսաեզրափակիչ): Շաբաթ օրը կայանալիք խաղին ընդառաջ բարդ իրավիճակ է:»
«Մենք երրորդ տարին անընդմեջ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում ենք»։
«Առաջին խաղակեսում մեզ համար դժվար էր: Ուպամեկանոն կոտրեց մեր ձախ եզրի բոլոր կրոսները, և մենք խնդիրներ ունեինք Կոմանի հետ: Մեր բախտը բերեց նախքան չիրականացված 11 մետրանոցը։ Մրցակիցը մեկ-երկու հնարավորություն ուներ, և ամեն ինչ կարող էր լինել, բայց մենք շատ լավ պաշտպանվեցինք»։
«Էրլինգը, շատ լավ օգտագործեց իր հնարավորությունը: Այս մրցաշարում մեր փորձը շատ մոտիվացնող է, և խաղացողները ցանկանում են հաջողության հասնել: Երկրորդ խաղակեսում մենք շատ ավելի լավն էինք»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Ասում է Sky Sports-ը։