«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ասել է, որ իր թիմը չի կարող մտածել Պրեմիեր լիգայի տիտղոսը նվաճելու մասին։
«Սիթին» կիրակի օրը 1:0 հաշվով պարտություն կրեց «Տոտտենհեմից»՝ հինգ միավորով հետ մնալով Պրեմիեր լիգայի առաջատար «Արսենալից»:
Հատկանշական է, որ 2019 թվականին Տոտտենհեմ Հոտսպուր մարզադաշտի բացումից ի վեր «քաղաքայինները» տանուլ են տվել այստեղ բոլոր հինգ ուղևորությունները՝ հաշվի առնելով բոլոր մրցաշարերը՝ չխփելով ոչ մի գոլ։
Նման պարտությունից հետո Գվարդիոլան նախընտրում է մտածել խաղն ու արդյունքները կայունացնելու, այլ ոչ թե առաջատարին հետապնդելու մասին։
«Մենք այն վիճակում չենք, որ մտածենք տիտղոսը նվաճելու մասին: Մեր դիրքը մեզ պարտավորեցնում է մտածել հաջորդ հանդիպման մասին՝ «Ասթոն Վիլայի» դեմ: Մենք մեկ շաբաթ ժամանակ ունենք, լավ կպատրաստվենք և մեր խաղը կխաղանք լավագույնս»:
«Տոտտենհեմի» դեմ նման բան մեզ հետ շատ անգամ է պատահել: «Տոտտենհեմը» հիանալի կազմ, թիմ, մարզիչ ունի: Նրանք պատժում են քեզ: Ամեն անգամ, երբ մենք գալիս ենք այստեղ, ես զգում եմ, որ նրանց շատ բան պետք չէ մեզ հաղթելու համար»:
«Այստեղ վերջին ճամփորդությունների ժամանակ մենք ամեն անգամ գերիշխում ենք խաղում, տարածություն գտանք և պահեր ստեղծեցինք, բայց չգրավեցինք դարպասը: Նրանք հիանալի վարպետություն ունեն, լավ են անցնում պաշտպանությունից հարձակման և լավ են օգտագործում դրվագները, ուստի նրանց շատ բան պետք չէ հաղթելու համար»:
«Նրանք արժանի են գովասանքի: Ամեն անգամ ես նույն զգացողությունն եմ ունենում այստեղ: Դժվար է»,- ասել է Գվարդիոլան Sky Sports-ին տված հարցազրույցում: