Մեքսիկայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Միգել Էրրերան հերթական անգամ իր հարձակվող Խավիեր Էրնանդեսին խորհուրդ է տվել մտածել «Մանչեսթեր Յունայթեդից» հեռանալու մասին:
2013/14 մրցաշրջանի մեծ մասը Չիչարիտոն անցկացրեց իր ակումբի պահեստայինների նստարանին, ինչի արդյունքում կորցրեց տեղը հավաքականի հիմնական կազմում: Աշխարհի առաջնությունում Կամերունի դեմ խաղին Էրնանդեսը պահեստայինների նստարանին էր և այնտեղ կլինի նաև Բրազիլիայի հավաքականի դեմ խաղի ժամանակ:
-Չիչարիտոն ծանր մրցաշրջան է անցկացրել, քանի որ մարզիչն էր փոխվել: Նա մեծ հետաքրքրություն է առաջացրել Եվրոպայում, և ես վստահ եմ, որ նա կարող է դառնալ մեկ այլ թիմի հիմնական կազմի ֆուտբոլիստ:
Որոշ երկրպագուներ Կամերունի դեմ խաղում ցանկանում էին նրան տեսնել խաղադաշտում, սակայն մենք ցույց տվեցինք, որ առաջին րոպեից դաշտ դուրս եկած 11 ֆուտբոլիստները գտնվում են լավ մարզավիճակում,- ասել է Էրրերան: The Guardian