Ինչպես հաղորդում է The Guardian-ը, «Մանչեսթեր Սիթիի» և Անգլիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ջեյմս Միլների համար պայքարում ֆավորիտը համարվում է «Արսենալը»:
Աղբյուրի հաղորդմամբ, 28-ամյա անգլիացին դեռ նախորդ ամիս «Սիթիի» ղեկավարներին հայտնեց ակումբը լքելու իր ցանկության մասին: Միլները հուսով է, որ «Էթիհադից» հեռանալու դեպքում նա ավելի շատ կխաղա:
Միլներին գնելու ցանկություն հայտնել է արդեն «Արսենալը», ով պատրաստ է Ջեյմսի համար վճարել 10 մլն ֆունտ: «Զինագործների» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի կարծիքով, Միլները կարող է արժանի մրցակից դառնալ Միկել Արտետային և Մաթյո Ֆլամինիին: Միլների հանդեպ իրենց հետաքրքրությունը հայտնել են նաև «Լիվերպուլը», «Տոտտենհեմը» և «Էվերթոնը»:
Միլների ներկայիս պայմանագիրը կլրանա հաջորդ ամռանը, սակայն «քաղաքայինները» չեն ցանկանում կորցնել Ջեյմսին և մտադիր են նրա հետ 4 տարվա պայմանագիր ստորագրել: Միլներին ակումբում պահելու ցանկությունը հիմնականում պայմանավորված է նրանով, որ Պրեմիեր Լիգայի ակումբներն պետք է թիմում ունեն սահմանված քանակից ոչ պակաս անգլիացիներ: 2013/14 մրցաշրջանում հիմնական կազմում տեղ են ունեցել երկու անգլիացի՝ Միլները և Ջո Հարտը: