«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Միկա Ռիչարդսը մեկնաբանել է իր վերադարձը դաշտ: Վնասվածքի պատճառով ֆուտբոլիստը երկար ժամանակ է՝ բացակայում էր, սակայն երեկ նա մասնակցեց «Ուիգանի» հետ խաղին (1:0):
-Շատ լավ է նորից դաշտ դուրս գալը: Խաղից 65 րոպե անց ես հոգնեցի, կարծում եմ, որ դա նկատելի էր խաղի վերջնամասում: Մենք հաղթեցինք, ամենակարևորը դա է:
Թիմն իր լավագույն խաղը չցուցադրեց: Պետք է արժանին մատուցել «Ուիգանին»: Գուցե նրանք մեզնից ավելի լավ խաղացին: Խաղն ավելի բարձր մակարդակի վրա էր,- հայտնել է Միկան:
Հիշեցնենք, որ Ռիչարդսը ծնկի վնասվածքի պատճառով բացակայել էր 7 ամիս: