«Արսենալի» կիսապաշտպան Միկել Արտետան կարծում է, որ հաջող ելույթներից հետո իրենց մրցակիցներն սկսել են ավելի շատ հարգել իրենց:
Ինչպես հայտնի է, «զինագործները» Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանի առաջին կեսից հետո գլխավորում են մրցաշարային աղյուսակը:
-Մենք հիանալի ելույթներ ունեցանք այս մրցաշրջանի առաջին հատվածում: Միավորների կորուստը պայմանավորված էր միայն խաղերի գրաֆիկով: Սակայն այս պահին կարևորն այն է, որ մենք գլխավորում ենք մրցաշարային աղյուսակ: Վերջին տարիներին մենք առաջատարից 10-12 միավորով հետ էինք լինում, սակայն այժմ ամեն ինչ այլ է:
Կարծում եմ՝ այժմ մեր մրցակիցները մեզ ավելի շատ են հարգում, քանի որ մենք Անգլիայի ամենակայուն թիմն ենք,- Արտետայի խոսքերն է մեջբերում լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը: