«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան զգուշացրել է իր թիմին, որ նրանք պայքարելու են Պրեմիեր լիգայի թոփ-4-ում տեղ գրավելու համար։
Նախորդ մրցաշրջաններում «Սիթին» միշտ պայքարել է տիտղոսի համար, և, ինչպես կարող է թվալ, Չեմպիոնների լիգայի ուղեգիրը «քաղաքացիների» համար միշտ գրեթե երաշխավորված է եղել:
Ինքը՝ Գվարդիոլան, երբեք այդպես չի մտածել, և Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելը նրա համար միշտ ձեռքբերում է եղել- ձեռքբերում, որին շատ դժվար կլինի հասնել այս մրցաշրջանում՝ հաշվի առնելով Պրեմիեր լիգայի աղյուսակի վերնամասի իրավիճակը:
«Այո, դու իրավացի ես: Դա միշտ էլ դժվար է եղել: Ես բազմիցս ասել եմ, որ իմ ժամանակներում ղեկավարությունն ինձ միշտ ասում էր. «Հիմա դու թոփ-4-ի մեջ ես»:
«Մարդիկ կարող են ասել. «Օ՜, այս տղան շառլատան է»: Բայց դա ճիշտ չէ: Թոփ-4 մտնելը միշտ էլ դժվար է: Այսպիսով, ես իսկապես գնահատում եմ, որ վերջին տարիներին մենք կարողացել ենք ամեն մրցաշրջանում Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճել:»
«Երբ ես մահանամ, մարդիկ կասեն, թե որքան լավն էր Պեպը… Բայց քանի դեռ մենք այստեղ ենք, մարդիկ սպասում են, որ մենք լավ խաղանք և հաղթենք հանդիպումները, քանի որ հակառակ դեպքում՝ «Պեպին վռնդել»:
«Սա մեր գործն է: Եվ ես չեմ ուզում հեռանալ, ես ուզում եմ մնալ այստեղ: Սա այն է, ինչ ես ուզում եմ, և դրա համար ես պետք է հաղթեմ խաղերում և մասնակցեմ բոլոր մրցաշարերին»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում The Telegraph-ը: