Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստներից մեկը՝ «Սուոնսիի» հարձակվող Միչուն երկարաձգել է պայմանագիրը:
23-ամյա իսպանացին հիանալի խաղ է ցուցադրում: Վերջերս նրան խոստացել են հրավիրել Իսպանիայի ազգային հավաքական: Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են շատ ակումբներ, սակայն նա չի պատրաստվում հեռանալ «Սուոնսիից»: Պայմանագրի կնքումից հետո նա մեկնաբանել է իր որոշումը:
-Այս որոշումն ինձ հեշտ տրվեց: «Սուոնսիում» ես կարծես հեքիաթի մեջ ապրեմ: Ակնհայտ է, ես առաջ երբեք նման հաճույք չեմ ստացել այսպիսի լավ խաղից: Այսպիսի ակումբում խաղալը հեշտ է, և ես այսօր հնարավորություն կունենամ կարիերայիս մեջ առաջին անգամ դուրս գալ եզրափակիչ:
Ես իսկապես երջանիկ եմ այստեղ՝ այս քաղաքում իր բնակիչների հետ, այս ակումբում իր երկրպագուների հետ: Բոլորը բարի են իմ նկատմամբ իմ գալու օրվանից ի վեր: Կարծում եմ՝ ակումբն էլ ինձանից է գոհ: Ապացույցն էլ այս պայմանագիրն է: Գոհ եմ, որ հանդես եմ գալիս այս ակումբում:
Հիշեցնենք, որ այսօր երեկոյան «Սուոնսին» անցկացնելու է Լիգայի գավաթի կիսաեզրափակչի պատասխան հանդիպումը «Չելսիի» դեմ: Այս ակումբների միջև տեղի ունեցած առաջին խաղում «Սուոնսին» անակնկալ հաղթանակ տարավ Լոնդոնում 0:2 հաշվով: