«Բրայթոնի» եզրային հարձակվող Կաուրու Միտոման իր ակումբի հետ համաձայնության է եկել նոր հնգամյա պայմանագրի շուրջ։
Հենց այս շաբաթ մամուլում լուրեր հայտնվեցին, որ «Մանչեսթեր Սիթին» և «Մանչեսթեր Յունայթեդը» դիտարկում են Միտոմային որպես հունվարյան տրանսֆերային նպատակ:
Սակայն London World-ը իր բացառիկ հոդվածում պնդում է, որ Կաուրուն արդեն համաձայնել է երկարաձգել համագործակցությունը «Բրայթոնի» հետ մինչև 2028 թվականը։
Նոր գործարքով Միտոմայի աշխատավարձը բարձրանա և կհասնի շաբաթական մինչև 80,000 ֆունտ, որը և կլինի 26 ամյա խաղացողի պարգևատրումը իր զարգացման համար:
Միտոման խաղում է «Բրայթոնում»՝ 2021 թվականին «Կավասակի Ֆրոնտալից» տեղափոխվելուց հետո: Կաուրուն այժմ Ռոբերտո Դե Զերբիի թիմի առանցքային ֆուտբոլիստներից է՝ Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանի 7 խաղում դառնալով 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: