«Հալլ Սիթիի» նորեկ Մոհամեդ Դիամեն քննադատել է իր նախկին ակումբ «Վեստ Հեմին» և հայտնել, որ վաղուց պետք է հեռանար «Ապտոն Պարկից»:
Տրանսֆերային պատուհանի վերջին օրը Դիամեն 3,5 մլն ֆունտի դիմաց միացավ «վագրերին»: Սենեգալի ազգային հավաքականի ավագը «Վեստ Հեմում» էր 2012թ-ից, սակայն լոնդոնյան ակումբում նա իրեն երջանիկ չէր զգում:
-«Վեստ Հեմում» ինձ միշտ փորձարկում էին տարբեր դիրքերում: Ես ցանկանում էի խաղալ ակումբում, որը Պրեմիեր Լիգայում բարձր տեղ է զբաղեցնում: Իմ կարծիքով, «Հալլում» ես կխաղամ իմ սիրած դիրքում:
Ես պետք է շուտ հեռանայի «Վեստ Հեմից», քանի որ այնտեղ ես կիսապաշտպանության կենտրոնում խաղալու հնարավորություն չունեի,- ասել է Դիամեն: Daily Express