Ինչպես հաղորդում է The Telegraph պարբերականը, «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը թիմն ուժեղացնելու համար 60 մլն ֆունտ է ստացել:
Մինչև ասիական առաջնության մեկնարկը, որը կսկսվի հուլիսի 13-ին, մարզիչը պետք է ակումբի ղեկավարությանը ներակայացնի այն ֆուտբոլիստների ցուցակը, որոնց ցանկանում է տեսնել «Յունայթեդում»: Սպասվում է, որ «մանկունյանցիներին» կմիանան «Էվերթոնի» պաշտպան Լեյթոն Բեյնսը և «Բարսելոնայի» կիսապաշտպաններ Սեսկ Ֆաբրեգասը և Տիագո Ալկանտարան:
Բացի այդ, «Յունայթեդը» ուշադիր հետևում է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի շուրջ ստեղծված իրավիճակին: Եթե անգլիական ակումբում հասկանան, որ պորտուգալացին ցանկանում է միանալ իրենց, ապա նրա տրանսֆերի համար առանձին գումար կհատկացվի: